Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներիn աջակցության քողի տակ լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ, որը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։