Հոկտեմբերի 12-ին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օդանավակայանի Ավիացիոն անվտանգության աշխատակցի կողմից ժամանակին ցուցաբերված պատշաճ առաջին օգնության շնորհիվ հնարավոր է եղել փրկել ուղևորի կյանքը: