Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման համար 80 205 դիմում է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը։