Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջին աշխարհամարտի արդյունքում գծվեցին մեր տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի ներկայիս վարչական սահմանները։ Երկրորդ աշխարհամարտի արդյունքում՝ գծվեցին Մերձավոր Արևելքում ազդեցության գոտիները։ Այժմ՝ երրորդ աշխարհամարտի շեմին այստեղ առկա ո՛չ վարչական, ո՛չ ազդեցության գոտիների սահմանները չեն համապատասխանում գետնի վրա ձևավորված իրողություններին։