Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Եվրոպայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բայիր Բատլաևի հետ և զիջեց 5:0 հաշվով: Ավելի ուշ ոսկե մեդալի համար կմրցի Նարեկ Մանասյանը: