«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ անտեղի ու կեղծ պատճառաբանություններով խուսափում է Արցախի վտարանդի կառավարության հետ շփումներից, այլ կերպ ասած՝ արհամարհում է նրանց: Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստան տեղափոխված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որը դեռևս Լաչինի միջանցքի շրջափակումից հետո մնացել էր Երևանում, սպասում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց: Նրանք մինչ այդ փաստացի անգործության են մատնված: Փնտրում են Փաշինյանին, որ իրենց ապագա անելիքները ճշտեն: