Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության կիսաեզրափակիչ մենամարտում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ուժերը չափեց բուլղար Ալիակսեյ Ալֆիոռաուի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց մրցակցին` դառնալով բրոնզե մեդալակիր: