Գրեթե չորս ժամ տևած դատական նիստում Ա․ Աշոտյանի փաստաբանները հիմնավորում էին, որ 2018-ից վարույթում գտնվող գործով նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել և առաջարկում էին Արմեն Աշոտյանին կալանքը փոխարինել խափանման այլ միջոցներով /տնային կալանք, գրավ, երաշխավորություն և այլն/։ ի թիվս ԱԺ երեք պատգամավորների/ Լ․ Գալստյան, Է․ Վարդանյան, Հ․ Մամիջանյան/, Արմեն Աշոտյանի խափանման միջոցի երաշխավորություններ էին ներկայացրել նաև ՀՀ վարչապետ Հ․ Բագրատյանը, Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը, ԱՄԷ և հարակից շրջանների Թեմի առաջնորդը, ԵԱՀԿ ԽՎ երկարամյա նախագահ Գեորգի Ծերեթելին և Կոլումբիայի 37-րդ նախագահ Անդրես Արագոն։