Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հիվանդացության ակտիվություն։ Միաժամանակ ՀՀ-ում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։