«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել, եւ դատարանը նիստը վարել է նրա բացակայությամբ։ Բաքոյանի դեմ հայց է ներկայացրել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, քանի որ Բաքոյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Ղազարյանի թեկնածությունը ՄԻՊ-ի պաշտոնում, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել։ Ղազարյանը դատական հայց է ներկայացրել զրպարտության եւ վիրավորանքի համար։