Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր՝ հոկտեմբերի 12-ին, բանակցություններ են վարել Բիշքեկում։ ТАСС-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, մասնավորապես՝ առևտրաշրջանառության աճի կապակցությամբ: Անդրադարձ է կատարվել միջտարածաշրջանային համագործակցությանը, նշվել է, որ Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության 70 տարածաշրջանների հետ․ այս համատեքստում ընդգծվել է, որ պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները կարևոր հարթակ են: