Հոկտեմբերի 12-ին, ժամը 13։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Տարոն 1 թաղամասի մոտակա շինանյութի խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: