ԵԽԽՎ-ն անդամ մի շարք երկրների իշխանություններին կոչ է արել հետաքննել լրտեսական ծրագրի օգտագործման դեպքերը: Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում։ Բանաձևում նշվում է, որ որոշ անդամ երկրներ չարաշահել են լրտեսական ծրագրեր։ Նրանց թվում է նաև Ադրբեջանը։ Ըստ առկա տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից օգտվել են լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։