Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Անդրկովկասում իր առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ: Վեհափառ Հայրապետը, ողջունելով առաքելական նվիրակին, իր բարձր գնահատանքը հայտնեց վերջինիս երկու Աթոռների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ուղղված ջանքերի համար և մաղթեց նորանոր ձեռքբերումներ հետագա սրբազան առաքելության մեջ։