ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 12-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ի հրապարակումը։ Նիստի անցկացումը նախաձեռնել է Բրազիլիան, որն այժմ նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Բրազիլիայի արտգործնախարարն ընդհատել է իր ասիական շրջագայությունը, որպեսզի մեկնի Նյու Յորք՝ հանդիպմանը։