Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 11-ի նիստում որոշեց լուծարել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց (անկախ տարիքից) կրթական գործընթացի կազմակերպումը գտնվում է ոլորտային օրենսդրությունը մշակող, ընդունող պետական կառույցների ուշադրության կենտրոնում։