2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:44-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան բժշկական կենտրոնի անձնակազմը, մեկնելով կանչի հասցե՝ ք.Հրազդան Վանատուր թաղամաս տներից մեկը, մահացած վիճակում հայտնաբերել է մի տղամարդու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից։ Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: