Ինչ ունեցվածք ունի մշտապես ՌԴ-ում ապրած փոխնախարարը. «Ժողովուրդ»

article-image

Անի Իսպիրյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2007 թվականին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել 2017 թվականին Ռուսաստանի Դաշնությունում, որը միանձնյա սեփականությամբ է գնված։ Էկոնոմիկայի փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 102 հազար ռուբլի եւ 3 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6500 ռուբլի եւ 2 մլն դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 հազար դրամ։ Նախարարի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 935 հազար դրամ, որից 14 մլն 901 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 33 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն