Հայաստանի իշխանությունների եւ Արցախի վտարանդի իշխանությունների միջեւ խուլ հակամարտությունը կարող է պայթյունի հանգեցնել՝ աշխատավարձերի չվճարման հողի վրա: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի անցկացրած խորհրդակցության մասին մեր հրապարակումներից հետո Փաշինյանը որոշել է պատժել արցախցիներին եւ չվճարել պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը, չնայած որոշված էր, որ մինչեւ հունվարի 1-ը ստանալու են։