«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեւանի ավագանու առաջին նիստից ու քաղաքապետի ընտրությունից հետո քաղաքապետարանում մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին: Ամենաարտասովորը թերեւս հայտնի «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանի պարագան էր, ով նախորդ ավագանիում ղեկավարում էր Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողովը եւ շինթույլտվություններ տալու հարցում տարբեր օղակների հետ գործարքների մեջ էր մտնում: Երեկ այս պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց եւ ընտրեց Ալեքսանդր Բադալյանին: