Ըստ գրաֆիկական պատկերների կարող ենք տեսնել, որ ամենաշատ հատկացումներ ստացած ոլորտը Սոցիալական պաշտպանության ոլորտն է, երկրորդ տեղում Պաշտպանությունն է՝ 520 մլն 520 հազար դրամ։ Երրորդ տեղում 513 մլն 787 հազար դրամ ընդհանուր բնույթի ծառայություններին է տրամադրված, որի մեջ մտնում է Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ, Կառավարության տարբեր մակարդակների միջեւ իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներին տրամադրվող ֆինանսական միջոցները, նաեւ նմանատիպ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական եւ նախագծային աշխատանքների համար տրամադրված հատկացումներ։