Իշխանության մեջ գտնվողների թվում կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ ավերածություններ են արել երկրում, եւ որքան մեծ է այս իշխանությունների մեղքը հայ ժողովրդի առաջ, բայց նրանց մի մասը զբաղված է փող աշխատելով` համարելով, որ իր պատասխանատվության չափը փոքր է, եւ ցանկացած պահի կարող է «իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը», հետո մի որեւէ անկյունում ծվարած ապրել՝ լինի Հայաստանում, թե արտերկրում: Մյուս մասը հասկանում է, որ կարող է գալ ահեղ դատաստանի օրը, եւ այդ ժամանակ ոչ մեկը չի նայելու, թե ում մեղքի չափն ինչքան է` բոլորով եւ դաժանորեն են պատասխան տալու: