Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց ինքնիշխանության ճանաչման հարցը կարգավորելուց հետո Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում վստահության ամրապնդմանը։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը կրում է հետևյալ խորագիրը՝ «Միջազգային խաղաղության և կայունության բանալին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումն է՝ ամբողջությամբ և փոխկապակցվածությամբ»: