Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:25-ի սահմաններում Սևան բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել է տղամարդու դի: Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Վ.-ն, իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված հետիոտնին, ով տեղում մահացել է: