Ադրբեջանցիները Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին ռուսական ռազմաբազայից չեն ձերբակալել, կալանավորման ժամանակ նրանք ռազմաբազայում չեն եղել։ Լուրեր կան, թե նրանց ռուսներն են հանձնել ադրբեջանական կողմին, դա սուտ է։ Նրանց կալանավորել են Արցախի Ներքին գործերի նախարարության շենքում։ Նրանք համաձայնել են դուրս գալ ռազմաբազայի շենքից, գնալ ՆԳՆ շենք, քանի որ նրանց առաջ ադրբեջանական կողմը շատ ավելի մեծ ուլտիմատում էր դրել, և մի քանի տասնյակ մարդու կյանք էր վտանգված։ Այս մասին հոկտեմբերի 7–ին «Իմնեմնիմի» փոդքասթի 39–րդ թողարկման ընթացքում ուղիղ եթերում հայտարարել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։