Իրանը և Սուդանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերություններն ու զարգացնել բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ինքնիշխանության, հավասարության և ընդհանուր շահերի փոխադարձ հարգանքի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին նշված է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։