Վրաստանը կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին Sputnik Արմենիայի փոխանցմամբ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիյա Վոլսկին։ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին նախօրեին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։