ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները՝ Երևանում այսօր երեկոյան ժամերին, հոկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, 10-ին՝ 12-14 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։