Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.45-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը «գլխի սալջարդ, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխել է 25-ամյա մի երիտասարդի։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում՝ հեծանիվից ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։