Երևանցի տղամարդիկ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մոտից 38-ամյա կնոջ են առևանգել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` հոկտեմբերի 6-ին` ժամը 17-ին, մի քաղաքացի զանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սուրբ Գայանե եկեղեցու մոտ երկու տղամարդ մի կնոջ հրել, նստեցրել են անհայտ համարանիշի «Օպել» մակնիշի մեքենան ու տարել Գայ գյուղի ուղղությամբ: