Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց»-ում կատարած ստուգման արդյունքում դպրոցի ճաշարանում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած մածուն (2 կգ) և 30 հատ ձու։ Ինչպես հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է։