«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 5-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից եւ Նիդերլանդների Թագավորությունում նշանակվեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Նրա նստավայրը Հաագայում է։ Այդ շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից դուրս գալու իր ցանկության մասին, եւ արդեն 1 ամիս է, ինչ Հայաստանը ներկայացուցիչ չի նշանակում ՀԱՊԿ-ում, ինչը խորացնում է այդ կասկածները։