Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին զրույցի ժամանակ նշել է, որ վերջինս «չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ», և պահանջել է երաշխավորել «Բաքվի և Երևանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։