Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում այլևս ոչ ոքի չունի պաշտպանելու: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հարձակումը «հարված է հասցրել» ռուսական դիրքերին։ «Սահակյանի և Ղուկասյանի ձերբակալությունը, որը կատարվել է փաստացի ռուսական խաղաղապահ զորախմբի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ կշտամբանք է ոչ միայն Հայաստանի դավաճան իշխանությանը, այլև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք մեր վրա՝ խաղաղապահի առաքելություն այս տարածաշրջանում։