«2023 թվականի սեպտեմբերի 19-21 ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև Գանձասարի վանքը: Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ հայկական կողմն «օկուպացիայի ժամանակ» իբր վանդալիզմի է ենթարկել Գանձասարի վանքը՝ «անօրինական» վերականգնողական-վերանորոգման աշխատանքներ կատարելով, ինչն ըստ ադրբեջանական կողմի՝ հակասում է միջազգային իրավունքների նորմերին և սկզբունքներին: