Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ տեղի ունենցավ Արցախում և շարունակվում է կատարվել Հայաստանում` կանխատեսվում էր 5 տարուց ավելի։ Սրա մասին հնարավոր բոլոր հարթակներից ու պատեհ առիթներով բոլորս խոսում ու բարձրաձայնում էինք, փորձում բացատրել մեզ սպասող պատուհասի մասին։ Այդ օրերին, հավանաբար շատերդ կհիշեք, որ նման թեզերի մասին բարձրաձայնողները ոչ միայն իշխանության սազանդարների, այլ հանրային լայն շրջանակների կողմից անարգանքի սյունին էին գամվում և տարբեր հայհոյանքների ու լուտանքների ենթարկվում։