«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախկինում գրել էինք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է նաեւ Հովիկ Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը գնելով։ Հիշեցնենք, որ Նալբանդյանն այդ շքեղ հյուրանոցը գնել էր պայմանավորվածությամբ, որ տարեկան 1 միլիարդ պետք է վճարեր պետությանը, սակայն այս տարի նա ուշացրել էր գումարի վճարը, եւ հենց այդ ժամանակահատվածում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։