«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախիջեւանում Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ սեպտեմբերի 11-ին ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված խոստումներ է տվել: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին՝ հասկանալու համար, թե երբ եւ որտեղ է խոստացել «Զանգեզուրի միջանցք»-ը, ինչ ժամկետում է խոստացել, ինչ ռիսկեր կան, եթե չկատարի եւ եթե չի խոստացել, ինչու չի հերքում։