ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին խորհրդարանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացման քննարկումը և լքեցին նիստերի դահլիճը։ Այժմ քննարկումներին մասնակցում է միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն արդեն հայտարարել է՝ կողմ է քվեարկելու այս նախագծի ընդունմանը։