Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարին։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախկին նախարար Վարդինե Օհանյանը եւ Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը։