Հոկտեմբերի 2-ին, ժամը 17:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանպարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։