ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այս խոսքերի կարևորագույն թեզն այն է, որ արցախյան հիմնախնդրի հարցը դեռ ավարտված չէ, Արցախի լինելիության հույսը չի մարել և Արցախի գոյությունը հնարավոր է, ինչքան էլ, որ այսօր թվում է, թե այն վերջնականապես տապալված է նիկոլ փաշինյանի և իր տերերի կողմից, ինչքան էլ խնդիրը փորձում են փակել և 120.000 մեր հայրենակիցները բռնագաղթվում են՝ լքելով իրենց հայրենի հողը։ Մենք պետք է հասկանանք, որ Սերժ Սարգսյանի խոսքում կա հստակ ուղերձ՝ չհուսահատվելու և պայքարելու, իսկ պայքարելու միակ հնարավորությունը միասնականությունն է , պայքարի ջահը վառած պահելով առաջ գնալն է։