«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը (2023թ․) Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.30մ (01.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 2սմ-ով։