ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ձկան ապօրինի որսի կանխարգելման նպատակով հայտնում է, որ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում կտուգանվեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։