Ալավեդիում կասեցվել է ի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը

article-image

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունն իրականացվում է հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտմամբ (Լոռու մարզ, ք․ Ալավերդի): Մասնավորապես՝ - արտադրական շինության տարածքը չի եղել նորոգ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, - սննդի շղթայում ներգրավված աշխատողները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Համով կաթ» ՍՊԸ-ի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն