ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել և Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը։ Միամտություն էր կարծել, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հանցավոր գործարքից հետո Արցախը կարող էր երկար գոյատևել։ Գոյատեւելու մի շանս կար՝ հեռացնել Փաշինյանին ու հրաժարվել Պրահայի հանցավոր գործարքից։