Փաշինյանի իշխանությունը երկիրը աշխարհաքաղաքական սակարկումների դաշտ մղեց, իսկ Արցախն ու Հայաստանը պոլիգոնի վերածեց, գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Արցախը 9 ամիս բլոկադայի մեջ էր, հետո Ադրբեջանը մարտական գործողություններ ծավալեց, հրադադարից հետո մարդկանց պատանդի կարգավիճակով էին պահում և ոչ մի միջազգային կառույց կամ դերակատար լուրջ քայլերի չգնաց: