AnchorSHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աչքի ստորին կոպի պատռվածք, արցունքատար ուղիների ընդգրկումով, ծնոտի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: