«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պատասխանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միասնական լինելու կոչին․ «Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա։ Ո՛չ մենք բոլորս մեղավոր չենք։ Այս նախադասությունը մեծագույն հիմարություն է։ Իսկ քպ-ական դավաճանների կողմից օգտագործվում է որպես բոլորիս թևաթափ անելու ու նույն դավադրության մեջ տեղավորելու համար։