Այս օրհասական օրերին, երբ մեր շատ սիրելի արցախահայությունը, բազմաթիվ անասելի զրկանքներից ու զանգվածային սպանդից մազապուրծ է լինում` Հայաստանի մեր հայրենակիցները կրկին գտնվում են իրենց քրիստոնեական բարձունքի վրա: Այս օրերին բազում սրտառուչ պատմություններ եմ լսել: Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, ով ինչպես կարող է` աջակցում է մեր հերոսական արցախահայությանը: Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է: